Հոլիվուդյան դերասան Ջեյսոն Սթեթհեմը և նրա սիրելին՝ մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, որոնք հերքել են հարսանիքի մասին լուրերը, վաճառում են իրենց առանձնատունը: Մալիբուում գտնվող շքեղ առանձնատունն արժե գրեթե 20 միլիոն դոլար:
Սթեթհեմի և Ուիթլիի 363 քառակուսի մետր մակերեսով «ընտանեկան բույնը» դերասանը ձեռք է բերել 2009-ին՝ 10.6 միլիոն դոլարով: Այժմ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող տունը աստղային զույգը վաճառում է 19.95 միլիոն դոլարով, գրում է Variety-ն:
Առանձնատունն ունի ընդարձակ տարածք, պանորամային պատուհաններ, իսկ ձևավորումն արված է սպիտակ և բեժ գույներով: Ինքը՝ Ռոզին, Instagram-ում բազմիցս պարծեցել է իր հյուրասենյակով, որից ցնցող տեսարան է բացվում դեպի օվկիանոս:
Աստղային բաղնիքը պատրաստված է սպիտակ մարմարից: Հենց այստեղ է մոդելը ցուցադրում իր նորաձև լուքերը, որոնք հրապարակում է սոցիալական ցանցերում:
Տունն ունի լողավազան և հյուրատուն: Առանձնատանը կա երեք լոգարան և երեք ննջասենյակ: Կարևոր է նաև, որ Ջեյսոն Սթեթհեմի և նրա ընկերուհու տունը գտնվում է Մալիբուի աստղային թաղամասում, ամենաճանաչված հայտնիների հարևանությամբ: