Չինաստանում 67-ամյա կինը 2.6 կիլոգրամ քաշով աղջիկ է ծննդաբերել: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը:

Հիվանդանոցում հաստատել են երեխայի ծնվելու փաստը, բայց մանրամասնությունները չեն ճշտել: Հրատարակությունը գրում է, որ նորածինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հետեւել են կնոջ առողջությանը:

Նշվում է, որ երեխայի հայրը փաստաբան է, իսկ մայրը՝ բուժքույր: Նրանք ունեն մեծահասակ որդի ու դուստր, ինչպես նաեւ մի քանի թոռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել