Սնահատվատությունները շատ մեծ տեղ ունեն մեր կյանքում, չնայած որ հաճախ չենք նկատում դա։ Գրեթե բոլորս էլ փայտե ինչ-որ բան ենք փնտրում՝ երեք անգամ դրան հարվածելու և թու-թու-թու ասելու համար կամ էլ հրաժարվում ենք սեղանի վրա աղ փոխանցել։ Ամենահետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր մշակույթ ունի իրեն հատուկ սնահավատությունները, որոնք պահպանվել են դարեր շարունակ, այդ իսկ պատճառով դրանցից մի քանիսն անհեթեթ կարող են թվալ։

Ջրով կենաց չխմել

Գերմանիայում հավատում են, որ եթե ընկերների շրջապատում որևէ մեկը ջրի բաժակով կենաց է ասում, ապա նա ներկաների մահն է ցանկանում։ Տարօրինակ է, այնպես չէ՞։ Այսօր շատերին թվում է, որ դա պարզապես ընկերներին մյուսների հետ խմելու ստիպելու միջոց է, չէ՞ որ ոչ ոք չի ցանկանա, որ նրան մարդասպան համարեն։

Բարձի վրա նստել չի կարելի

Երբեմն նստատեղի տակ մեծ բարձ դնելն իսկապես հարմարավետ է, սակայն Մալայզիայում այդպես չի կարելի վարվել, քանի որ այնտեղ հավատում են, որ նման կերպ Ձեր նստատեղի վրա պզուկներ ու մաշկի այլ խնդիրներ կառաջանան։ Սակայն միգուցե դա պարզապես զգուշության դրսևորում է, որպեսզի մյուսները հետագայում հանգիստ կարողանան այդ բարձին դնել իրենց գլուխները՝ չմտածելով, որ որևէ մեկը նստել է դրա վրա։

Խաղող ուտել կեսգիշերին

Իսպանիայում ընդունված է Ամանորի կեսգիշերին 12 խաղող ուտել՝ այդպիսով տարվա 12 ամիսների համար երջանկություն ու բարգավաճում երաշխավորելով։ Այս սնահավատաությունը սկիզբ է առել հավատքից, ըստ որի՝ 12 խաղողները պաշտպանում են կախարդներից և չար ոգիներից։

Չի կարելի երեկոյան մաստակ ծամել

Թուրքիայում Ձեզ խստորեն կքննադատեն, եթե երեկոյան, օրինակ՝ ընթրիքից հետո, մաստակ ծամելիս տեսնեն։ Թուրքերը հավատում են, որ մթնշաղին մաստակ ծամելիս մարդիկ ծամում են հանգուցյալների մարմինները։ Նման բան լսելուց հետո մաստակ ծամելու ցանկություն չի առաջանում անգամ ցերեկը։

Ե՞րբ է կարելի լոգանք ընդունել

Հնդկաստանում սնահավատ մարդիկ ժամացանկ են կազմում, եթե ցանկանում են լողանալ։ Պատճառն այն է, որ վատ նշան է համարվում հինգշաբթի կամ շաբաթ օրերին գլուխը լվանալը։ Իսկ եթե ցանկանում եք կտրել եղունգները, ապա վստահ եղեք, որ այսօր երկուշաբթի կամ կիրակի չէ։ Եվ աշխատեք զուգարան գնալ, մինչև արևը մայր մտնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել