ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») պարագլուխ Աբու Բաք ալ Բաղդադիի մնացորդները կարող են ծովը նետվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հաստատել է, որ ալ Բաղդադիի մնացորդների հետ կարող են վարվել այնպես, ինչպես ժամանակին վարվեցին «Ալ-Քայիդա»-ի պարագլուխ Ուսամա բեն Լադենի մնացորդների հետ։

Տվյալ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել