Ներկայացնում ենք Կարանային և Ալիտուին, որոնց ընտանիքներն ընդհանուր ոչինչ չեն ունեցել:
Աղջիկը դաստիարակվել է քրիստոենական ընտանիքում, իսկ տղան Հինդուիզմ է դավանել, ինչպեսև նրա բոլոր հարազատները:
Երիտասարդները սիրահարվել են միմյանց:
Ծնողները ոչ մի կերպ չեն խոչընդոտել նրանց ամուսնությանը, թեև հարսանեկան արարողության շուրջ թեժ կրքեր են բորբոքվել:
Փեսացուի հարազատները պնդել են, որ հարսանիքն անցկացվի հինդուիզմի բոլոր ավանդույթներին համապատասխան:
Բնականաբար, հարսի կողմը երազում էր աղջկան տեսնել սպիտակ զգեստով՝ ինչպես ընդունված է քրիստոնյաների շրջանում:
Որպեսզի ոչ ոք չնեղանա, երիտասարդները որոշել են երկու հարսանիք նշել:
Նախ իրենց ամուսնությունը տոնել են ըստ հինդուիզմի կանոնների, իսկ հետո քրիստոենական ավանդութներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել