Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն: 

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է:

Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել, և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա:

Գյուղացիները կարողացել են մեկին փրկել, իսկ մյուսը մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել