Panorama.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր տեսակցել է իր պաշտպանյալի հետ։

«Զգացողությունը լավ էր, տրամադրությունը` մարտական, ինքը շատ հանգիստ է, ամեն ինչ գիտակցում է, պատրաստ է այս զրկանքների միջով  էլ անցնել»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց փաստաբանը։

Հարցին, թե ինչպես  է Բաբայանն անձամբ գնահատում իր դեմ իրականացվող այս գործընթացը, Վարոսյանը պատասխանեց.  «Այնպես, ինչպես կգնահատի ցանկացած մարդ, որ որևէ հանցանք չկատարելով գտնվում է անազատության մեջ։ Ակնհայտ է, որ այս գործը հարուցվել է որպես Սահմանդրական դատարանը նվաճելու հերթական փորձ։ Ուղղակի իրավական առումով այնքան անհաջող տարբերակ է ընտրվել, որ բնական է, հեռանկար չունի։ Արսեն Բաբայանն էլ այդ գործի շրջանակում պատանդ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել