Tert.am Life-ը գրում է.

«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորութամբ։ Սա գեղեցկության այն մրցույթներից է, որտեղ աղջիկները արտաքին տվյալներից զատ պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, այդ թվում, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։ Մրցույթի հաղթողը դառնում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը մոլորակի մարդկային միջավայրի պահպանման ծրագրերի մշակման գործում (UNEP)։

Հայաստանն այս մրցույթին մասնակցում է երրորդ անգամ։ Նախորդ տարի մեր երկիրը ներկայացրել է Սոնա Դանիելյանը, 2015 թվականին՝ Լիլիթ Մարտիրոսյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի մասնակիցը 25-ամյա Հռիփսիմե Սարգսյանն է։

Վերջինս «Միսս Երկրում» գրանցել է Հայաստանի համար առայժմ լավագույն և միակ արդյունքը՝ ընթացիկ «Միսս Ազգակցություն» մրցույթում զբաղեցնելով երկրորդ տեղն ու արժանանալով արծաթե մեդալի։

Ներկայումս «Միսս Երկիրը» դեռ ընթացքի մեջ է։ Tert.am Life-ը զրուցել է Հռիփսիմեի պրոդյուսերի՝ Յանա Գրիգորյանի հետ, ով հանդիսանում է գեղեցկության միջազգային մի շարք մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել