Ավստրալիայի իշխանությունները զբոսաշրջիկներին պաշտոնապես արգելել են բարձրանալ Ուլուրու ժայռը, որը սրբատեղի է տեղաբնիկների համար: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Ավստրալիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ցանկությանը համապատասխան: Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեյնջերները զբոսաշրջիկների համար անցումը պաշտոնապես փակել են հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին): Նրանց, ում հաջողվել է ժայռը բարձրանալ մինչ այդ, թույլ են տվել դրա կատարին մնալ մինչեւ մայրամուտ: Ինչպես նշվում է, արգելքը մշտական բնույթ է կրում: Այսօրվանից սկսած՝ ինքնակամ Ուլուրու բարձրանալու համար կարող է տուգանք սպառնալ մինչեւ 10 հազար ավստրալական դոլարի չափով: Նաեւ ուժեղացվելու է այդ շրջանի պարեկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել