Մարդկության պատմության մեջ հանճարները շատ են եղել, որոնք իրենց ունակություններն ի ցույց են դրել վաղ մանկությունից։ Ծանոթացե՛ք, սա Սամուել Հերման Ռեշևսկին է՝ վունդերկինդ և շախմատի աշխարհի չեմպիոն։ Զարմանալի է, որ տարրական այբուբենին չտիրապետող տղան 4 տարեկանում արդեն հաղթել է շախմատի վարպետներին։

Ապագա չեմպիոնը ծնվել է 1911թ. նոյեմբերին Ռուսական կայսրության Օզորկուվ շրջանում։ Արդեն երկու տարեկանում տղան հետաքրքրություն էր ցուցաբերում շախմատի քարերի նկատմամբ, իսկ չորսում նրան հավասար խաղացող չկար շրջապատում։

Մի փոքր ավելի ուշ՝ Ռեշևսկու ընտանիքը տեղափոխվում է լեհական Լոձ քաղաք։ Հենց այնտեղ էլ տեղի է ունենում տղայի և վարպետ Սալիեի ճակատագրական հանդիպումը, որը հիմք է դնում Սամուելի շախմատային կարիերային։

Ապագա չեմպիոնն աղքատ ընտանիքի վեցերորդ զավակն էր, այդ իսկ պատճառով կյանքում հաջողության հասնելու նրա շանսերը փոքր էին։ Սակայն կյանքն ամբողջովին այլ կերպ դասավորվեց։

Հետաքրքիր է այն, որ փոքրիկ Սամուելը չէր գնում դպրոց։ Նա չէր տարբերակում կենդանիներին, գլուխ չէր հանում մաթեմատիկայից և այլ գիտություններից։ Սակայն, զարմանալիորեն, նա կարողանում էր լուծել այնպիսի խնդիրներ, որոնք չէին ստացվում մեծահասակների մոտ։ 1933թ. Սամուելն ավարտեց Չիկագոյի համալսարանը՝ ստանալով հաշվապահի մասնագիտացում։

Նախորդ դարի 20-ական թվականներին Ռեշևսկին մասնակցեց եվրոպական մրցաշարի, ինչն արեց հաջողությամբ։ Ասում էին, որ այդ տարիքի երեխայի շախմատ խաղալուն նայելն անգամ փոքր-ինչ վախենալու էր։ Նրանից կարծես արտասովոր ու գերբնական ուժ էր ճառագայթում։ Մեծահասակ հակառակորդները հանձնվում էին՝ զարմացած դեմքի արտահայտություն ընդունելով։

Ռեշևսկին պատմության լավագույն շախմատիստներից մեկն է եղել։ Նա ամենուժեղ շախմատիստներին պարտության է կարողացել մատնել։ Անգամ մրցել է շախմատի քառակի չեմպիոն Բոբի Ֆիշերի հետ և հնարավորություն է ունեցել հաղթելու, սակայն հավասար հաշիվ ունենալով՝ կիրակի օրը Սամուելը չի մասնակցել եզրափակչին՝ կրոնական հավատալիքներից ելնելով։

Շախմատային հանճարի վերջին խաղը կայացել է Պետրոպոլիսում, երբ նա 62 տարեկան էր։

Չլինելով պրոֆեսիոնալ շախմատիստ՝ Ռեշևսկին ութ անգամ դարձել է Ամերիկայի չեմպիոն 1936-1969թթ.։ Բազմաթիվ անգամներ հաղթանակներ է տարել տուրնիրներում ու խաղերում։

«Պայքար, մրցակցություն. ահա թե ինչն է ինձ գրավում այս խաղում»,- ասել է Ռեշևսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել