Աղանդավորների և նրանց քաղաքական ճյուղի՝ լիբերաստների, սիրած զբաղմունքն է մի անհեթեթություն հորինել ու բոլորով միահամուռ դրան հավատալ: Որոշվում է, որ մածունը սև է, ու ով հանկարծ ասի, որ սպիտակ է, ստոր, նենգ սրիկա է հռչակվում: Ու այս ամենը ֆինանսավորողներ միշտ կան, որովհետև սա շատ հարմար գործիք է հասարակությունները կառավարելու. մարդ ինչքան դեբիլ է, այդքան հեշտ է նրան շահագործել:

Նման մի անհեթեթություն է կանանց ու տղամարդկանց հավասարությունը: Սա իհարկե սուտ է: Ո՛չ անթրոպոլոգիայում, ո՛չ բիոքիմիայով, ո՛չ ֆիզիոլոգիայով կանայք չեն կարող մրցել տղամարդկանց հետ: Ինչքան ուզում ես, արտոնություններ տուր կանանց․ նրանք ո՛չ տղամարդկանց պես կարող են վազել, ոչ էլ շախմատ խաղալ: Հասկանում եմ, որ դա «աբիդնի» ա, բայց փաստ ա: Հիմա տենց ա: Ու էդ բնական անհավասարությունն ունի հստակ պատճառներ ու նպատակներ:

Էս աբսուրդը հասել է նրան, որ ընդհանուր համահարթեցման մեջ են ընկել նաև իրենց տղամարդ համարող կնանիք ու իրենց կին համարող տղամարդիկ: Ու եթե առաջին դեպքում դա վերափոխվածին առանձնապես բան չի տալիս, ապա երկրորդ դեպքում իրավիճակը միանգամայն այլ է: Կին համարվող տղամարդիկ սկսում են մասնակցել մրցույթների ու, բնականաբար, հաղթել: Ոչ միայն հաղթել, այլ բոլոր ռեկորդները խփել: Դե, իրական կնանիք էլ ինչ պիտի ասեն, հո չե՞ն ասի, որ բոլորը հավասար չեն: Հավասար են, չէ՞... Դե, բա էլ ի՞նչ կա:

Իրականում նույնիսկ բնական, օրիգինալ, նատուրալ տղամարդիկ իրար հավասար չեն: Մեկը բնածին ուժ ունի, մյուսը խելացի է ծնվում, երրորդն ավելի համբերատար է: Արդյո՞ք աբիդնի ա... Իհարկե, աբիդնի ա: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ բոլորը լինեին ուժեղ, խելացի ու առողջ: Բայց դա տենց չի: Ու երբ դու էս ակնհայտ իրականությունը մերժում ես ու սկսում ես ապրել զուգահեռ իրականությունում, դեբլիները սկսում են անել այն գործերը, որոնք պիտի անեին խելացիները: Որովհետև դեբիլներն ուղեղից են թույլ, բայց բազմանալուց ուժեղ են, ու իրենց համար հավասարությունը շատ շահավետ է կարճաժամկետ պարագայում: Երկարաժամկետում նրանք իրենց գլուխն ուտում են իհարկե... Դե, որովհետև դեբիլ են:

Նենց որ, դեմոկրատիայի պարագայում եթե դու խելացի ես, ուրեմն՝ պիտի դեբիլ ձևանաս, որ բոլորի պես լինես, մինչև անխուսափելի կատակլիզմը գա: Հենց գա, պիտի թռնես։)) Իսկ կատակլիզմ չի կարա չլինի... որովհետև` «ինքն ինձնից ինչո՞վ ա լավ որ»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել