«Սմերչներ» են վաճառել մեր հարևանին, դա արդեն պարզից էլ պարզ է, վաճառել են, գիտենք, թե «Սմերչ» ասածն ինչ է...
Հայեր ջան, մեր գործարար (բիզնեսմեն) ռազմավարական դաշնակիցը` Ռուսաստանը, աշխարհի ամենահայտնի զինավաճառներից է: Նախ` հուսով եմ, որ չենք մոռանում այդ կարևոր հանգամանքը, երկրորդ` քանի որ մեր դաշնակիցը գործարար է, այն էլ` տվյալ բնագավառի հմուտ գործարար, ապա հարկ է, որ հաշվի առնվի նաև այն կարևոր հանգամանքը, որ նա, լինելով զենքի և սպառազինության շուկայում առաջատար ՄԸ, չի կարող չարդիականացնել և չշուկայահանել այն նորամուծությունները, որոնցով ներկայանում է համաշխարհային շուկայում, դա պարզ է...
Այլ հարց է, թե ինչպիսին են եղել պայմանավորվածությունները, որոնք, եթե ոչ ռազմական, ապա գոնե առևտրային գաղտնիք են հանդիսանում, շուկա է, առևտուր է... Իր բոլոր նախապայմաններով հանդերձ:
Եթե կա Սմերչ, ապա հաստատ կա նաև հակաՍմերչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել