8 տնային միջոց, որոնք կօգնեն թեթևացնել գլխացավը:
8 տնային միջոց, որոնք կօգնեն թեթևացնել միգրենի ցավը
1. Վիքս ՎապոՌաբ
Միգրենի դեմ իջոցներից մեկը կոչվում է Վիքս ՎապոՌաբ քսուք: Գլխացավի ժամանակ քսուքը քսեք քունքամազերի և ճակատի վրա, ինչը գրեթե անմիջապես կթեթևանի ցավը:
2. Սառույցով և բանանի կեղևով կոմպրես
Բժիշկները խորհուրդ են տալիս բանանի կեղևի մեջ սառույցը դնել գլխին և պարանոցին միգրենի գլխացավը թեթևացնելու համար:
3. Ձիթապտղի յուղ
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ձիթապտղի յուղը, ինչպես և ձկան յուղը, արդյունավետ միջոց է, որը կարող է նվազեցնել հասուն մարդկանց միգրենի պարբերական նոպաների հաճախականությունը, տևողությունը և ինտենսիվությունը:
4. Լավանդայի յուղ
Եռացրած ջրով ոչ մեծ տարայի մեծ 2 կաթիլ լավանդայի յուղը կարող է մեղմացնել միգրենի դրսևորումները: Պարզապես ներշնչեք լավանդայի գոլորշին և թեթևություն զգացեք: Լավանդան նվազեցնում է գրգռվածությունը, կայունացնում է տրամադրությունը, թուլացնում է մկանները և վերացնում լարվածությունը:
5. Կտավատի սերմեր
Օգտագործվում է խոլեստերինի մակարդակի նվազման և օրգանիզմի մաքրման համար, փորկապության, կրծքի ցավերի, միգրենի դեպքում: Բժիշկները խորհորդ են տալիս կտավատի սերմերն ավելացնել ուտեստներին կամ պարզապես օգտագործել ջրի հետ:
6. Մեղր
Վերջին ուսումնասիրությունների տվյաներով՝ 2 թ/գ բնական մեղրի օգտագործումը կարող է կանխել միգրենի նոպաները: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս լիքը ճ/գ մեղր ընդունել միգրենի առաջին նշանների դեպքում:
7. Գետնանուշի յուղ և կոճապղպեղ
Որոշ բժիշկների պնդմամբ՝ այս խառնուրդը ևս կարող է արդյունավետ միջոց լինել միգրենի դեմ: Խորհուրդ են տալիս պատրաստել գետնանուշի յուղով և քերած կոճապղպեղով մածուկ և այն դնել քունքամազերի վրա:
8. Նախավարժանք պարանոցի համար
Մկանների լարվածությունը կարող է միգրենի նոպաները խթանել: Նախավարժանք և մկանների ձգում արեք օրական 20 րոպե՝ նոպաները կանխելու և միգրենի ցավը նվազեցնելու համար: Մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալ վարժությունները. կզակը շարժեք հետ, առաջ, աջ, ձախ՝ ամեն դիրքում մնալով 5 վայրկյան, հետո 5 վայրկյան թուլացրեք մկանները: