Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը թեժացրել է մեկ այլ նախկին սիրելիի հետ սիրավեպի վերսկսման մասին լուրերը և ներկայացրել է Lose You To Love Me երգի տեսահոլովակը՝ Հեյլի Բոլդուինի և Ջասթին Բիբերի հարսանիքի մասին լուրերի ֆոնին:

Երգչուհին հարցազրույցներում բազմիցս ասել է, որ ծանր ապրումներ է ունեցել նախկին սիրելիից՝ Ջասթին Բիբերից բաժանվելուց հետո, և նրա հարսանիքը բացասաբար է անդրադարձել իր վրա: Նոր սև-սպիտակ տեսահոլովակում, որը երգչուհին նկարահանել է iPhone 11-ով, Սելենան երկրպագուներին ներկայացրել է իր հիասթափված վիճակը: Ավելին, երկրպագուները վստահ են, որ սինգլը նվիրված է Ջասթին Բիբերին, որը վերջերս ամուսնացավ Հեյլի Բոլդուինի հետ:

Այն, որ երգը նվիրված է հենց Բիբերին, երկրպագուներին հուշել են երգի այսպիսի տողերը. «Ես տվեցի ինձ ամբողջությամբ, դու ինձ կոտրեցիր, հիմա ես դա տեսնում եմ: Երկու ամիս անց դու փոխարինող գտար, կարծես դա շատ հեշտ էր: Դու ստիպեցիր ինձ մտածել, որ ես արժանի էի դրան, մինչ ես փորձում էի բուժել իմ վերքերը»:

Իր հերթին, Բիբերի նորաթուխ կինը՝ Հեյլի Բալդուինը, տեսահոլովակի հրապարակումից անմիջապես հետո, Instagram-stories-ում կիսվել է իր երգացանկից I’ll Kill You (“Ես կսպանեմ քեզ”) երգի սքրինշոթով: Շատ բաժանորդներ որոշել են, որ դա հասցեագրված է հենց Սելենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել