Իտալիայի խորհրդարանի աջակողմյան կուսակցության պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի (ԵԽ) արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ վարվել իրենց բաժանված շոկոլադի տուփերի:

«Ես «ոչ» եմ ասում այդպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:

Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և հավելել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում:

Նշենք, որ շոկոլադե տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել