Մեր ժամանակներում ամեն օր ու ամեն տեղ նոր ռեստորաններ և սրճարաններ են բացվում: Կա թյուր կարծիք, որ եթե հաստատությունը վերջերս է բացվել, ապա սննդի որակն ու գները շատ ավելի հաճելի են այցելուներին: Սակայն, որպես կանոն, ամիսներ անց գրեթե բոլոր սրճարանների ու ռեստորանների խոհանոցները սկսում են ձանձրացնել անգամ մշտական հաճախորդներին: Հենց այդ պատճառով էլ հետաքրքիր է իմանալ այն ռեստորանների և պանդոկների մասին, որոնք հարյուրամյակներ շարունակ իրենց դռները բաց են պահում այցելուների առջև և հայտնի են համեղ ֆիրմային ճաշատեսակներով:

Կյոտոյի Honke Owariya ռեստորանը բացվել է 1465թ. և արդեն 500 տարի է, ինչ շարունակում է մնալ քաղաքի այցեքարտն ու զբոսաշրջիկների համար այցելության պարտադիր վայր: Ռեստորանում մատուցում են ամենահամեղ սոբա ապուրը:

Ստոկհոլմում Zum Franziskaner ռեստորանը հիմնվել է 1421թ.: Այն համարվում է քաղաքի հնագույն ռեստորանը, որտեղ կարող եք ոչ ֆորմալ միջավայրում հաճելի ընթրել երեկոյան:

St. Peter Stiftskeller ռեստորանը Զալցբուրգում բացվել է դեռևս 803թ.: Փաստագրական տվյալներով հաստատված է, որ սա Եվրոպայի հնագույն ռեստորանն է: Այն հիշատակվել է 803թ. հայտնի բանաստեղծ և գիտնական Ալկուինի կողմից: Այն ժամանակ ռեստորանը սպասարկում էր թագավորական ընտանիքներին, հոգևորականներին և ճանապարհորդներին:

Biànyífāng ռեստորանը հիմնվել է 1416թ. Պեկինում: Պեկինյան խրթխրթան տապակած բադը, որը պատրաստում են հատուկ կերպով փակված վառարանում, այս ռեստորանում մատուցում են Մին դինաստիայի կառավարման տարիներից ի վեր: Այսօր Biànyífāng-ը համարվում է հայտնի վայր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:

Բեռլինում Zur Letzten Instanz ռեստորանը հիմնվել է 1621թ.: Չնայած որ հաստատությունը պաշտոնապես բացվել է 1641-ին, այն հիշատակվում է դեռևս 1561թ. աշխատություններում: Ֆիրմային ճաշատեսակը գրիլ արված խոզի ռուլետն է, իսկ տեղի ցորենատեսակից պատրաստված գարեջուրը տարբեր ժամանակներում այստեղ է բերել տարբեր հայտնիների՝ սկսած Նապոլեոնից մինչև Անգելա Մերկել:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում գտնվող White Horse Tavern ռեստորանը հիմնվել է 1673թ.: Այս պանդոկը 350 տարի շարունակ ծառայում է Նյուպորտի բնակիչներին ու հյուրերին: Այն ընդունել է և՛ զինվորների, և՛ գաղթականների, և՛ ղեկավարների: White Horse Tavern-ի այցելուների մեծ մասն առաջ կարդալ չգիտեին, սակայն, տեսնելով սպիտակ ձիով նշանը, շտապում էին պանդոկ՝ իմանալով, որ այնտեղ իրենց լավ կկերակրեն:

Sobrino de Botín ռեստորանը Մադրիդում բացվել է 1725թ.: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ հայտնի իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան 1765թ. այս ռեստորանում որպես աման լվացող է աշխատել: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել. 1935թ. ֆիրմային ճաշատեսակը՝ կաթնային խոճկորը, արժեր 5 ցենտ, իսկ այսօր այն կարելի է պատվիրել 15 դոլարով:

Փարիզի The Tour d’Argent ռեստորանը հիմնվել է 1582թ.: Հենրի III-ի կառավարման տարիներից ի վեր ռեստորանն իր այցելուներին առաջարկում է ճաշել Սենայի տեսարանին: Արքան և իր պալատականները սիրում էին կանգ առնել այստեղ որսից հետո և հանգստանալ: Ասում են՝ հենց այս ռեստորանում են առաջին անգամ օգտագործել նախկինում Եվրոպային անծանոթ խոհանոցային սպասքը՝ պատառաքաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել