Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում  է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքներին:

Սահմանադրագետը նախ ասաց, որ ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածը համաներման մասին օրենքով չպետք է հարուցվեր, որովհետև եթե անգամ ապացուցվի, որ Արսեն Բաբայանը կատարել է այդ արարքը, միևնույն է, չի պատժվելու:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է հարուցվել քրեական գործը, դա միտում է, թե չիմացության հետևանք, Գոհար Մելոյանն ասաց.«Սա քաղաքական գործընթացի մաս է կազմում, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող մի շարք փուլեր հերթականությամբ սպառել են իրենց, թևակոխել ենք նոր փուլ, և հիմա առավել վտանգավոր փուլի հերթն է հասել, քանի որ այս գործընթացին ներգրավվել են իրավապահները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել