Aysor.am-ը գրում է.

ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխավարձերը գաղտնի բարձրացնելու հանձնարարականի մասին։

Մարուքյանը նշեց, որ խնդիր է տեսնում գաղտնիության մեջ, մինչդեռ պարգևավճարներին դեմ չէ։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ որոշման արդյունքում ոմանց աշխաավարձերն իջել են, ոմանցը՝ բարձրացել։

«Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ Որևէ տեղից փող չենք կտրել՝ աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի», - ասաց գործադիրի ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել