Հայաստանում կրթության համակարգը, մեղմ ասած, աղետալի վիճակում է: Խոսքը, բնավ, չի վերաբերում ուսանողների կրթվածության մակարդակին կամ դասախոսների արժեքային համակարգին ու մարդկային որակներին:
Խոսքը վերաբերում է կրթության համակարգի կառավարմանն ու ոլորտի պատասխանատուների, մեղմ ասած, անգործությանը:
Ամփոփենք վերջին իրադարձությունները՝
1. ԵՊՀ հաշվապահները ամիսներ, գուցե տարիներ շարունակ լափել (c) են ուսանողների վճարած ուսման վարձերը, վարձեր, որոնք վճարելու համար միջին վիճակագրական ծնողը պետք է կես տարի աշխատի, պարտք անի… ու տենց: Միայն Աստված գիտի՝ ինչքան ժամանակ անց ու ինչ հանգամանքներից ելնելով է ԵՊՀ ռեկտորը նկատել չարաշահումներն ու դիմել պատկան մարմիններին:
2. Պոլիտեխնիկում չարաշահումներ են հայտնաբերվում… իսկ պատասխանատուները ինչպես միշտ՝ հայտնի կենդանու ականջին քնած են…
3. Չեխովի դպրոցի տնօրենն աշխատակիցների հետ միասին բռնության է ենթարկում ծնողին ու ոչ մի արձագանք… 
4. ԿԳ նախարարն աշխատանքից ազատում է Էջմիածնի դպրոցի` պաշտոնեական լիազորությունները չարաշահած տնօրենին, իսկ Արմավիրի մարզպետը, անձնական դրդապատճառներից ելնելով, նույն տնօրենին նշանակում է մեկ այլ դպրոցի տնօրենի պաշտոնում՝ արհամարհելով նախարարի որոշումը:
5. Վանաձորի դպրոցներից մեկի ողջ աշխատակազմը զրկվել է աշխատավարձ ստանալու հնարավորությունից տնօրենի ու աշխատակիցներից մեկի միջև տարիներ շարունակ ընթացող դատական վեճի արդյունքում ԴԱՀԿ-ի կողմից դպրոցի գույքի ու բանկային հաշիվների վրա արգելանք դնելու պատճառով…
Սրանք փաստեր են՝ որոշ փաստեր...
Սա ի՞նչ ա, եթե ոչ ամենաթողություն ու անգործություն…
Էն համակարգը, որտեղ կարգուկանոն չկա, որում վերահսկողություն չկա.. որում ով ինչ ու ինչպես ուզում ա անում ա… կործանված համակարգ ա… 
Էդ համակարգից արդյունավետություն ու որակ ակնկալելը միամտություն ա…

Բայց սենց երկրորդական հարցերով պարոն Աշոտյանին պետք չի շեղել...
Աավելի կաևոր գործեր կան՝ Ֆեյսբուք-բան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել