Էդվարդյան դարաշրջանը, որը տևել է 1901-1910թթ., հայտնի է իր գեղեցիկ ու տաղանդավոր կանանցով: Գեղեցկության չափանիշները տարեցտարի փոփոխվում են. այն ժամանակ գեղեցիկ էր համարվում դժգույն մաշկը, իսկ բաց գույնի մազերը՝ տգեղ:

Ձեզ ենք ներկայացնում XX դարասկզբի ամենագեղեցիկ կանանց հնգյակը:

Գլեդիս Կոնստանս Կուպերը անգլիացի դերասանուհի էր, ում տաղանդը հիացնում է մինչ օրս՝ տասնամյակներ անց: Կարիերան սկսելով դեռահասության տարիքում երաժշտական կատակերգություններում՝ ավելի ուշ նա սկսեց գլխավոր դերեր ստանձնել դրամատիկական ներկայացումներում և համր ֆիլմերում: Ապա նա դարձավ լոնդոնյան «Փլեյհաուս» թատրոնի ղեկավարը, որտեղ կրկին մեծ քանակությամբ դերեր ունեցավ ու գովասանքների արժանացավ: Գլեդիսը պարբերաբար հայտնվում էր նաև Բրոդվեյի և Ուեսթ-Էնդի թատրոնների բեմերում և երեք անգամ նոմինացվել է «Օսկար» մրցանակի:

Լիլի Էլսին Էդվարդյան դարաշրջանի հայտնի անգլիացի դերասանուհի և երգչուհի էր, ով առավել հայտնի դարձավ Ֆրանց Լեգարի օպերաներից մեկին մասնակցելուց հետո: Կարիերան սկսել է մանուկ հասակում, 1890-ականներին լավ դերասանուհու հեղինակություն է ձեռք բերել՝ շնորհիվ երաժշտական կատակերգություններում ստանձնած դերերի: Հիացնելով մարդկանց իր գեղեցկությամբ և շարմով՝ Էլսին դարձավ 20-րդ դարի ամենաշատ լուսանկարվող դերասանուհիներից մեկը:

Մարի Դորոն համր կինոյի ժամանակաշրջանի սկզբի ամերիկյան դերասանուհի էր: Երբ նա դեռ երգում էր երգչախմբում, գրավել էր իմպրեսարիո Չարլզ Ֆրոմենի ուշադրությունը, ով ավելի ուշ առաջարկել էր Մարիին Բրոդվեյի թատրոնում մի քանի դեր ստանձնել: Այնտեղ նա հասցրեց աշխատել հայտնի դերասան Ուիլյամ Ջիլեթի հետ, և Մարիի կարիերան սկսեցին հովանավորել վերջինս ու Չարլզը: Չնայած որ Մարին, որպես կանոն, խաղում էր ոչ բարդ ու միանման դերեր, նա, միևնույն է, զարգանում էր որպես դերասանուհի և իր տաղանդը աշխարհին ի ցույց դնում:

Մոդ Ֆելին համր կինոյի ժամանակաշրջանի ամերիկացի դերասանուհիներից էր, ով կարողացել է իր կարիերան շարունակել նաև ձայնային կինոմատոգրաֆիայի ժամանակաշրջանում: Առաջին անգամ բեմ է բարձրացել երեք տարեկան հասակում մոր՝ Մարգարետ Ֆիլիի հետ: Անգլիայում հյուրախաղերի է մասնակցել «Շերլոք Հոլմսի» շրջանակներում, որտեղ խաղացել է Ուիլյամ Ջիլեթի հետ, իսկ 1902-1905թթ. մասնակցել է Հենրի Իրվինգի ներկայացումներին:

Աիդա Օվերթոն Ուոքերը, ով առավել հայտնի էր որպես Թագուհի Կեկուոկա, աֆրոամերիկացի դերասանուհի էր, երգչուհի, պարուհի, ինչպես նաև խորեոգրաֆ: Իր ամուսնու հետ նա մասնակցություն է ունեցել բազմաթիվ հայտնի ներկայացումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել