Aysor.am-ը գրում է.

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն, անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե վախենալու, կորցնելու բան չունի։

«Եթե սրանք ինձ փնովում են, ապա երկու տարի յոթ օր իմ տղան ծառայել է, բանակ չծառայած Արման Բաբաջանյանը (ԱԺ անկախ պատգամավոր՝ խմբ.) չի կարող ինձ փնովել, չի կարող ինչ-որ սևազգեստ մայրերի կանչել կառավարության շենքի դեմ կամ կանչել Ազգային ժողովի մուտքի մոտ, որոնք մեր միջից ամենաշատն են նախկին իշխանություններից օգտվել», - ասաց նա։

Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ երբ իր որդին 1996-1998 թվականներին ծառայության մեջ էր, Բաբաջանյանն ԱՄՆ-ում է եղել։

«Բանակը նոր էր կազմավորվել, հաց չունեին, դու հիմա մայրերին կանչում ես, որ ինձ վարկաբեկես», - ասաց նա։

Մարգարիտա Խաչատրյանը պնդեց՝ իր բոլոր ունեցածը հետ կտա, եթե «ազգը միանա ու հինգ րոպեով հետ տա իմ բալին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել