Armdaily.am-ը գրում է.
Սամվել Մայրապետյանը Գերմանիայում կրկին հետազոտումներ է անցնում։ Բժիշկները համապատասխան փաստաթուղթ են տվել, որ նա պետք է գտնվի իրենց հսկողություն տակ՝ մինչ վիրահատությունը, որն առաջիկայում կրկին սպասվում է։
ArmDaily.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայրապետյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Բժիշկները գտել են, որ նա պետք է գտնվի հսկողության տակ՝ նկատի ունենալով նաև, որ նրա առողջական վիճակը կրկին վատացել է»,-ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ ժամկետներ, թե երբ կկատարվի վիրահատությունը և ինչ ժամկետներում հնարավոր կլինի Մայրապետյանի վերադարձը Հայաստան՝ առայժմ հնարավոր չէ ասել։
Նա նաև ասաց, որ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել է Հատուկ քննչական կոմիտե։
Մայրապետյանը սահմանված ողջամիտ ժամկետում չէր կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում նրա ինքնազգացողությունը վատացել էր և նա կրկին տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ բուժման նպատակով դեռ հունվարից Սամվել Մայրապետյանը մեկնել էր Գերմանիա։ Գործարարը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։