Aysor.am-ը գրում է.

Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է, խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։

«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարն ասաց նաև, թե կյանքը շարունակվում է, և մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել