Քաղաքակրթությունը երբեմն անտարբեր է անցնում շատ ցեղերի ու ցեղախմբերի կողքով, որոնք թաքնվում են խոր անտառներում ու լեռներում ու շարունակում ապրել իրենց վայրի կյանքով։ Այդպիսի մի ցեղ է kալամին, որն ապրում է Նոր Գվինեայի լեռներում և վարում քաղաքակրթության հետ առհասարակ կապ չունեցող կյանք։ 

Ցեղը քաղաքակրթության հետ սկսեց առնչվել միայն 1960-ական թվականներին, իսկ դրանից առաջ նրանց մասին աշխարհը չգիտեր անգամ։ Նրանց տեսնելու համար կա՛մ պետք է շատ համարձակ լինել ու մագլցել բազմաթիվ լեռներ, կա՛մ ունենալ սեփական ինքնաթիռ, որn անփորձանք կհասցնի ձեզ այս ցեղի ապրելավայրեր։ Նրանք ոչ միայն ապրում են մարդկության աչքից հեռու, այլ նաև իրենց տները պատրաստում են հատուկ ծղոտներից ու բամբուկներից, որը ցեղի ապրելակերպն ավելի հետաքրքիր է դարձնում աշխարհի համար։ 

Այստեղ ապրում են, այսպես կոչված, «նորաձև» մարդիկ, ովքեր կրում են չափազանց մեծ «գլխարկներ», որոնք նման են իսկական մեղվի բնի։ Իրականում այս բները պատրաստվում են ոչ ավել, ոչ պակաս միջատների գլուխներից։ Այդ միջատները կանաչ ու մեծ միջատներ են։ Նրանք այդ միջատների գլուխներն ամրացնում են իրար ու ստանում այն, ինչ իրենց հարկավոր է։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Գլխակապերը զարդարվում են մեծ փետուրներով ու այլ իրերով, իսկ քթերին այս ցեղը սովոր է խեցիներ ամրացնել։ Խեցին հատուկ մեթոդով ամրացվում է քթանցքներին, ու արդեն նորաձև կալամեցին պատրաստ է։ 

Պատճառը, որը ստիպում է ցեղում այսպիսի տեսքով հանդես գալ, ուղղակի մեկն է. ցեղում վստահ են, որ հենց այսպիսի տեսքով մարդիկ են նորաձև։ Հետաքրքրական է, որ հատկապես տղամարդիկ են տարված նորաձևությամբ։ Նրանք սիրում են իրենց ձեռքերին ապարանջաններ կրել ու մարմինը պատել տարբեր զարդանախշերով։ 

Սակայն զարդանախշերից առաջ ցեղում ընդունված է մարմինը պատել հատուկ խոզի յուղով, որն օգնում է նրանց մարմինը միշտ փայլուն պահել։ Սա նույնպես նորաձևության հատուկ տենդենց է։ 10-17 տարեկան տղաներն արդեն պատրաստ են լինում իրենց մարմնի վրա այսպիսի արարողակարգերի ընդունմանը։ 

Սակայն կարևոր է, որ վերջին տարիներին ցեղում հրաժարվել են խոզի յուղի այսպիսի կիրառումից։ Սա ոչ թե քաղաքակրթվածության արդյունք է, այլ նրա, որ նրանք նշում են, որ չափազանց շատ են սիրում իրենց խոզերին ու այլևս չեն ուզում նրանց մասսայաբար մորթել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել