Սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել՝ արդյոք ճի՞շտ է այն։

Եւ այսպես՝ ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ, և այդ նախագծից օրական օգտվելու է ընդամենը 3000 մարդ, ինչը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։

Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։

Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն, այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։

Հ.Գ. Սիրելի երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է, որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան, ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ այս քաղաքապետը խաբել է ձեզ․ մետրոյի կայարան չի կառուցվելու։ Ահա թե #մետրոնինչեղավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել