
Սա ամենազարմանալի բաներից է, որ դուք երբևէ տեսել եք: Այս զարմանահրաշ ժայռե կազմավորումները կատարելապես հավասարակշռված են մնում ոչ թե փայտի, մեխի կամ սոսնձի, այլ միայն երկրի ձգողականության հաշվին: Մայքլ Գրաբն է այս չափազանց բարդ, բայց շատ գեղեցիկ արվեստի հետևում կանգնած:
Նրա խոսքերով. «Բոլոր քարերը ծածկված են տարբեր չափերի, փոքր և մեծ խորություններով, որ կարող են հենարան հանդիսանալ մեկ այլ քարի համար: Քարերի վրա մեծ ուշադրություն դարձնելու դեպքում սկսում ես զգալ նույնիսկ ամենափոքր խորությունները»,- պատմում է արվեստագետը: Սա նրա համար դարձել է ավելին, քան սովորական փորձը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



