RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը շնորհավորանքներ են ընդունում: Ծնվել է նրանց դուստրը: Այս մասին տեղեկացնում է hellomagazine.com կայքը:

Ուրախալի լուրն առաջիններից մեկը հայտնել է դերասանուհի և հաղորդավարուհի Թինա Կանդելակին: Իր թելեգրամ-ալիքում նա գրել է. «Շնորհավորում եմ թանկագին Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանին իրենց դստեր ծնվելու կապակցությամբ: Սա լավագույն լուրն էր, որ կարելի էր ստանալ շաբաթ առավոտյան: Շատ շուտով անձամբ կշնորհավորեմ»:

Հաղորդավարուհու շնորհավորանքին միացել է նաև լրագրող Անտոն Կրասովսկին:

«Դե ինչ, շնորհավորում եմ Մարգարիտային և Տիգրանին դստեր ծնվելու կապակցությամբ: Ուռա»,-ասված է լրագրողի շնորհավորանքի մեջ:

Նորածին երեխան Տիգրան Քեոսայանի 5-րդ երեխան է և չորրորդ դուստրը: Մարգարիտա Սիմոնյանի հետ նրանք միասին են 2013 թվականից և մեծացնում են իրենց 5-ամյա դստերը՝ Մարիանային և 4-ամյա որդուն՝ Բագրատին: Ռեժիսորը ևս երկու դուստր ունի նախկին ամուսնությունից՝ 24-ամյա Ալեքսանդրան և 8-ամյա Քսենիան: Քեոսայանի նախկին և ներկայիս կանայք շատ ջերմ հարաբերություններ ունեն:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել