Tert.am-ը գրում է.

Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանությանը ձեռնտու չէ այն դատական համակարգը, որը կարող է քաղաքական իշխանությանն ասել «ոչ»: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այդպիսի դատարան չունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավին:

Արծվիկ Մինասյանը կիսում է այն տեսակետները, որ ՍԴ նախագահի նկատմամբ կատարվող գործողությունները պայմանավորված են «Մարտի 1-ի» գործով, որտեղ առանցքային որոշումներ են սպասվում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ինչպես նաև այն, որ իշխանությանը պարզապես ձեռնտու չէ ունենալ անկախ դատական համակարգ:

«Դա կեղծ թեզ է, որ հայտարարում են՝ մենք ուզում ենք անկախ դատարան ունենալ: Անկախ դատարանն այն է, որ կարողանում է քաղաքական մեծամասնությանը «ոչ» ասել: Օրենքի գերակայությունն այս սկզբունքներն է առաջադրում, ոչ թե հակառակը՝ քաղաքական մեծամասնության ցանկությունը կատարելը, ինչը մենք հաճախ տեսնում ենք»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ քաղաքական իշխանությունը տարբեր ուղղություններով ձախողումներ է ունենում, և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու համար նոր թիրախներ են անհրաժեշտ:

«Հասարակության ականջին արդեն սովորական է դարձել «նախորդ հանցավոր ռեժիմ» արտահայտությունը, անընդհատ մարդ բռնելու գործողությունը: Ի վերջո, պարզ քաղաքացուն հետաքրքրում է՝ երբ է իր կենսամակարդակը բարելավվելու: Չի կարող անընդհատ որևէ մեկին բռնելու արդյունքում իր կենսամակարդակը լավանալ: Այս ընթացքը որպեսզի անընդահատ թեժ պահեն, գործողություններ են ձեռնարկում»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել