Aysor.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։

«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել», - ասված է ՍԴ տարածած հաղորդագրության մեջ։

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դիմումը վերաբերում էր քրեական  դատավարության օրենսգրքում Վերաքննիչ ատյանի կողմից կալանավորվելու դեպքում Վճռաբեկ դատարանի՝ պարտադիր վարույթ ընդունելու հարցին։

«Գտնում ենք, որ, առհասարակ, երբ վերաքննիչ ատյանի կողմից է կալանավորումը կիրառվում, ապա Վճռաբեկ դատարանը պարտավոր է այն վարույթ ընդունել, քանի որ կալանավորման վերաբերյալ որոշումները անձը պետք է մշտապես հնարավորություն ունենա բողոքարկել», - ասաց Վարդևանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել