Հիշո՞ւմ եք, մի նախարար կար, ասում էր, որ նախարարությունների աշխատակիցներին ոչ թե կրճատելու են, այլ արդյունքի, աշխատանքի վրա հիմնված մոտեցում է ցուցաբերվելու։ Նաև նշում էր, որ շատ կարևոր է, որ պետական կառավարման ապարատում կարողանան պրոֆեսիոնալների ընդգրկել, որովհետեւ ամեն մի ծախսված գումարը պետության ու քաղաքացիների միջոցներից ծախսված գումար է, որով ցանկանում են առավելագույն արդյունք ստանալ։ Եվ էս ամբողջ փոփոխության տրամաբանությունը հենց դրան է ուղղված։

Նույն այդ նախարարի քաղաքական թիմը էս մարդուն ՍԴ դատավոր է դարձրել, ով 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն Հայաստանի պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, այսինքն՝ ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ։

Շա՜տ հետաքրքիր ա, նույն նախարարը նման պորտաբույծների վերաբերյալ ասելիք չունի՞։

Կից նյութն այստեղ՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել