National Geographic-ը կազմել է երկրների վարկանիշային ցանկ՝ ըստ կանանց անվտանգության մակարդակի։ Women, Peace and Security Index վարկանիշային ցանկը կազմվում է 2017 թվականից ի վեր։ Բացի National Geographic-ից՝ կազմմանը մասնակցություն է ունեցել նաև Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ջորջթաունյան ինստիտուտը, ինչպես նաև Օսլոյի խաղաղության հարցերով ուսումնասիրությունների ինստիտուտը։

Վարկանիշային ցանկը ձևավորելու համար օգտագործվել են երեք հիմնական ցուցիչներ՝ ներգրավվածությունը հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում, անվտանգությունն ու արդարությունը, որը հիմնականում դիտարկվում է որպես խտրականության բացակայություն։

Ուսումնասիրությունը կատարվել է 167 երկրում։ Առաջին հորիզոնականում Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, ապա՝ Ֆինլանդիան։ Հնգյակում հայտնվել են նաև Դանիան և Իսլանդիան։ Գերմանիան 17-րդն է, ԱՄՆ-ն՝ 19-րդը, Ֆրանսիան՝ 20-րդը։ Եվրոպական այս երկրներում ցուցանիշները գնալով նվազում են բազմաթիվ կին-ներգաղթյալների վատ վիճակի պատճառով։

Կանանց համար ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը՝ զիջելով Վրաստանին, որը 46-րդ հորիզոնականում է, և առաջ անցնելով Ադրբեջանին, որը 123-րդ հորիզոնականում է։ Թուրքիան 114-րդն է, իսկ Իրանը՝ 118-րդը։

Ամենավերջին հորիզոնականներում են Սիրիան, Աֆղանստանը և Եմենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել