Armdaily.am-ը գրում է.
Կառավարության նիստից հետո Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպի պոչամբար գնացող խողովակաշարի վթարին.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի: Տեսչական մարմինը տեղում է եղել: Նմուշներ է վերցրել, Առողջապահության նախարարությունը նույնպես տեղում է: Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է այն պատիժների չափը, վնասների փոխհատուցման չափը, որը որ կհաշվարկենք ու կներկայացնենք»:
Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված. «Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ և դրանով փակվել է»:
Գրիգորյանը նշեց, որ կա մեկ տոննա նյութի արտանետման համար որոշակի գումարներ են սահմնաված «Երբ, որ չափաքանականերից ավել է կամ ապօրինի է, ապա եռապատիկ- հնգապատիկ կարգավորումներ կան կոնկրետ նյութերի հետ կապված և կա Կառավարության որոշում, որով սահմանում է վնասը»:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Քաջարանից այդ խողովակը տասնյակ կիլոմետրեր հոսում է և գնում է մինչև Արծվանիկի պոչամբար և միգուցե ընթացիկ աշխատանքներ կատարվել են.«Բայց նաև գիտենք, որ պարբերաբար վթարներ լինում են: Ծավալներն ինչքան են եղել՝ չեմ կարող այս պահին ասել, քանի որ այդ բոլորը դաշտում կոնկրետ»:
Հարցին՝ ո՞ւմ մեղավորությամբ է եղել արտահոսքը, նախարարը պատասխանեց.«Իհարկե՝ գործարանի, էլ ո՞ւմ մեղավորությունը պետք է լինի:: Քաջարանն է, հետո Կապանն է, հետո Արծվանիկը: Այսինքն այդ խողովակաշարով Քաջարանից ամբողջ պոչերը վերցվում է պղնձի մոլիբդենի խտանյութը, մնացած նյութերը ջրով շաղաղված հոսում են դեպի Արծվանիկի պոչամբար, այդ պոչերը ու այդ խողովակն է, որ վնասվել է»: