Աշխարհը լի է տարօրինակ մարդկանցով ու ոչ պակաս տարօրինակ ավանդույթներով։ Աշխարհի ոչ բոլոր վայրերում է, որ դավաճանությունը համարվում է հանցանք։ Կան նաև այնպիսիք, որտեղ դավաճանությունը համարվում է հյուրասիրություն։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից 3-ին։ 

1. Ավստրալիա

Ավստրալիայում ապրող աբորիգեններից մեկը՝ արունտան, սեքսուալ իր ավանդույթներով ամբողջովին տարբերվում է մնացած բոլոր աբորիգեններից։ Այս ցեղն այնքան փակ է ու այնքան հեռու քաղաքակրթությունից, որ իրար մեջ ամուսնությունները չափազանց տարածված են։ 

Այսպիսի ամուսնությունների պատճառով հաճախ ծնվում են ոչ այնքան առողջ երեխաներ, ու առողջ երեխաներ ունենալու ու ցեղը սերնդափոխելու խնդիր է առաջանում։ Բացի այդ՝ հաճախ իրար մեջ ամուսնությունները հանգեցնում են նրան, որ ցեղի արյունը «չի մաքրվում»։ Դա է պատճառը, որ ցեղում միայն ուրախանում են, որ տղամարդ հյուրեր են ունենում։ Նրանք, որպես հյուրասիրություն, առաջարկում են սեփական կանանց ու թույլ տալիս միասին կրքոտ գիշեր անցկացնել։ Այսպես նրանք կարողանում են լուծել ցեղի առաջ ծառացած խնդիրները։ 

2. Ալյասկա 

Ալյասկայի բնակիչները, ինչպիսիք են էսկիմոսները, ևս ունեն ցեղում առողջ երեխաներ ունենալու խնդիր։ Նրանք ևս աշխարհից մեկուսացած են, ու առավելագույնը, որ կարող են անել, ամուսնանալն է սեփական հարազատներից ամենահեռավորի հետ։ 

Այստեղ ոչ միայն դեմ չեն սեփական կնոջը «հյուրասիրել» հյուր եկած տղամարդուն, այլ նաև կարող են կնոջը կիսել այլ ցեղի տղամարկանց հետ, եթե նրանք առողջ են ու ուժեղ, որպեսզի ցեղում առողջ երեխաներ ծնվեն։ Այստեղ եթե տղամարդը, որն այլ ցեղի ներկայացուցիչ է, գնում է որսի ու կարիք ունի կնոջ ուղեկցության, կարող է դիմել էսկիմոսներին ու խնդրել իրեն «պարտքով» կնոջ տրամադրել։ Էսկիմոսները սիրով համաձայնվում են ու անգամ տալիս ընտրության հնարավորություն։ 

3. Տիբեթ

Տիբեթի լեռներում ապրող ցեղերի մոտ առկա է նույն խնդիրն, ինչ որ վերը նշված երկու ցեղերում։ Այստեղ կնոջն այլ տղամարդուն հյուրասիրելը համարվում է կարևոր երևույթ, որովհետև ցեղերը վստահ են, որ եթե երկու հոգու մեջ կա սեքսուալ ցանկություն, ապա այն զսպելն ու չբավարարելը Աստծո առաջ մեծագույն մեղք է։ Դա է պատճառը, որ այստեղ կնոջ կույս լինելը համարվում է մեծագույն թերություն. նշանակում է՝ կնոջը ոչ ոք չի ցանկացել։ 

Ամուսնությունից առաջ կնոջը ստիպում են անկողին կիսել ոչ թե մեկ, այլ մի քանի տղամարդու հետ, որովհետև կինը պարտավոր է ճանաչել տղամարդուն ու նրա կարիքները, որպեսզի հետո դառնա լավ կին իր ամուսնու համար։ Յուրաքանչյուր կնոջ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը 2 քայլ՝ հավանել նրանցից որևէ մեկին ու կնոջ ամուսնուն ասել դրա մասին։ Դրանից հետո ամուսինը սիրով կկիսի իր կնոջը ու անգամ հպարտություն կզգա. ուրեմն՝ իր կինն ինչ-որ բան արժե, որ նրան այդքան տղամարդիկ ցանկանում են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել