Վարչապետը ընդունել է կառավարության դիմաց բողոքի ցույց անող սևազգեստ մայրերին ու ասել է․ «Բա ինչո՞ւ նախկին իշխանությունների ժամանակ չեք եկել կառավարության մոտ»։
Լավ հարց է տվել վարչապետը, բայց մոռացել է երկու պարզ բան․ նախորդ իշխանությունների ժամանակ սևազգեստ մայրերի մեկ այլ խումբ շաբաթը մեկ նախագահականի դիմացից էն կողմ չէր գնում։ Ու երկրորդ ամենակարևոր բանն է մոռացել․ նախորդ կառավարությունն առանց որևէ հիմքի ու դատավճռի 720 միլիոն դրամ չի հատկացրել մարդկանց ընտանիքների, որոնց մահվան հանգամանքները դեռ ամբողջությամբ պարզ չեն, ավելին՝ մի հոգու խայտառակ արին, նստցրին, հետո պարզվեց, որ սխալվել են։
Վարչապետը հաշվի չի առել, որ էդ զոհվածների ընտանիքին գումար հատկացնելը, երբ դեռ չի պարզվել ոչինչ, դեռ պարզ չէ՝ էդ զոհվածների «խիղճը» պետության վրա՞ է, թե՞ ընդդիմադիր էն ժամանակվա գործիչների, իրադարձությունները դեռ ամբողջովին պարզ չեն, կարող է շատ օբյեկտիվ բողոք առաջացնել այն մարդկանց ընտանիքների մոտ, ովքեր իրենց երեխաներին կորցրել են սահմանը պահելու ժամանակ, ու այդ հերոսների մահվան բոլոր հանգամանքները պարզ են։
Այ հենց դրա համար, պարոն վարչապետ, հենց նրա համար, որ բյուջեից փող հատկացվում է սուբյեկտիվ ու անիմաստ փիառ հիմքով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2280214235439849&set=a.104977672963527&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել