ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը չկարողանա համաձայնության գալ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը կարծում է, որ Փենսը հաջող հանդիպում կունենա Էրդողանի հետ:

Նա հավելել է, որ եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի, ամերիկյան կողմը պատժամիջոցներ կկիրառի, տուրքեր և այլ միջոցներ, որոնք լրջորեն կանդրադառնան Թուրքիայի տնտեսության վրա և կործանարար ազդեցություն կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել