Armsport.am-ը գրում է.

Եվրոպայի հերթական առաջնությանը չենք մասնակցի: Եվրո-2020-ը հեռացավ: Թե ինչքան մոտ էր, թե ինչքան էինք ուզում, արդեն էական չէ:

Ինչպես յուրաքանչյուր մրցափուլում, այնպես էլ այս անգամ մեծ հավատով և ըստ բոլոր ասուլիսների և նախապատրաստական փուլերում հնչեցրած մտքերի՝ մենք հզոր ենք, մենք պայքարելու ենք, մենք հաղթելու ենք:

Ոչ, պարոնայք: Ցավոտ պարտությունից հետո հարմար առիթ է գնահատական տալու, կարևոր որոշումներ կայացնելու և առաջ շարժվելու համար:

Մարզիչ

«Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի». Ֆինլանդիայի հետ հանդիպման նախօրեին ասել էր Արմեն Գյուլբուդաղյանցը: Ցավալի է, բայց ոչ ագրեսիվ խաղ տեսանք, շատ մեղմ ասած՝ մեր լավագույն խաղերից չէր, համախմբված չէինք, դե իսկ ոչ էլ հաղթեցինք:

Վերջին 2 հանդիպումները հարցեր են առաջացնում: Միգուցե Գյուլբուդաղյանցը և իր մարզչական շտաբը սպառե՞լ են իրենց, հնարավոր է նաև հակազդող դեպքերին՝ Մխիթարյանի և Հովհաննիսյանի վնասվածքներ, պատրաստ չէինք: Ֆուտբոլում գործոնները շատ են, պետք է հստակ իմանալ, թե սրերը ում կամ որոնց  պետք է ուղղել: Սա ազգային հավաքականն է և տվյալ պահին ով կրում է ՀՀ զինանշով համազգեստները, արժանի է մեծ հարգանքի. այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել