Tert.am Life-ը գրում է.

7 աղջիկ, որոնցից յուրաքանչյուրն իր տեսակն ու գույնն ունի Womens club-ում: Իրենց բաժին հասած դերերն աղջիկներն ընդունում են հումորով՝ առանց կոմպլեքսավորվելու եթերում հումորի առարկա դարձնելով անձնական թեմաներ:

Լիլիի պլաստիկ վիրահատությունները, Լուիզայի տարիքը, Տոմայի նիհարութունն ու Մաշայի գիրությունը շարունակում են մնալ հումորների կենտրոնում, իսկ ահա անձնակազմի նորեկը՝ Սիրունը իր հանդեպ աղջիկների տրամադրվածությունը ստուգելու իր մեթոդն ունի: Թե ինչպես է նա դա անում, կիմանաք առաջիկա թողարկմանը, մինչ այդ Tert.am Life-ը ներկայացնում է Womens club-ի նոր թողարկման բեքսթեյջ լուսանկարները, որոնցում աղջիկները նաև ժպտում են իրար:)

Աղջիկների ակումբում ի սկզբանե իրենց դերակատարումն ունեին նաև տղաները, սակայն ժամանակի հետ ավելի ու ավելի շատացան աղջիկների դերերը:

Womens club-ի աղջիկները հերթով սկսում են ներկայանալ «սթենդ-ափ»-երով: Այս անգամ հերթը Զառայինն էր: Չնայած դերասանուհին երկար տարիներ է, ինչ ներկայանում  է հումորային ձևաչափում, «սթենդ-ափ»-ով առաջին անգամ էր բեմին: Նկարահանումից առաջ նա լարված էր, շտապում էր ամեն բան կարգավորել հետնաբեմում, որպեսզի պարից ու ընդհանուր ելույթից հետո հասցնի արագ զգեստափոխվել ու վերադառնալ բեմ: Փոքր-ինչ վատառողջ, մի քիչ հուզված, բայց Զառան կարողացավ իր «սթենդ-ափ»-ով ծիծաղեցնել  հանդիսատեսին: Նրա ընտրած թեման էլ արդիական էր. 5 տարեկան տղայի մայրիկը խոսում էր 21-րդ դարի երեխաների ու նրանց՝ ծնողներին փակուղի տանող հարցերի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել