40-ամյա Քորթնի Քարդաշյանը հայտարարել է, որ իրեն կողոպտել է վարձու աշխատողը: Դայակը, ում աստղը հրավիրել էր երեխաներին խնամելու, անսպասելիորեն անհետացել է: Նա իր հետ տարել է ավելի քան 5 հազար դոլար:

Ռեալիթի շոուի անդամը իր ընտանիքից գողություն կատարելու մասին կռահել է, երբ կիրակի երեկոյան նրա դրամապանակից 700 դոլար է անհետացել: Այդ պահին պարզվել է, որ իր նախկին ամուսնու՝ լուսանկարիչ Սքոթ Դիսիկի մոտից 4500 դոլար է կորել: Ընտանիքը կորցրել է նաեւ iPad-ը:

Քորթնին տնային տնտեսությունը վարելու հարցում հաճախ է դիմում կողմնակի մարդկանց օգնությանը: Քարդաշյան ընտանիքը մեծ թվով վարձու աշխատողներ ունի: «Իմ տանն ամբողջ օրը մարդիկ են լինում, որոնց ես վստահում եմ, բայց այստեղ ինչ-որ բան այնպես չէ»,- ասել է աստղը իրերի եւ գումարի կորուստից հետո:

Քորթնիի Մեգան անունով օգնականը աստղային գեղեցկուհուն օգնել է բացահայտել ճշմարտությունը: Քարդաշյանը պնդել է, որ դայակին 20 դոլար է վճարել, իսկ մնացած գումարը դրել է պայուսակի մեջ: «Դրանք հաստատապես այնտեղ էին: Պատահում է չէ՞, որ դուք ուղղակի գիտեք ինչ-որ բանի մասին: Դե ահա, ես գիտեմ, որ փողն այնտեղ է եղել: Դա փաստ է»,- պարզաբանել է նա:

Պարզվել է, որ Քորթնիի երեխաների նոր դայակը երկու անգամ հայտնվել է թիկնապահների տեսադաշտում. աղջիկը լապտերով ինչ-որ բան է որոնել նրա գրասենյակում: Հայտնի է դարձել նաեւ, որ խորամանկ կինը կարողացել է կոտրել «խելացի տան» համակարգը եւ միանալ մի շարք էլեկտրոնային սարքերի:

«Ստացվում է, որ նա լսում է այն, ինչ մենք հենց հիմա խոսում ենք»,- վրդովվել է Քլոեն՝ Քորթնիի քույրը: Աստղն իր աշխատակիցներին կարգադրել է փոխել iTunes-ի գաղտնագիրը, կարգավորել համակարգը եւ անջատել իր հեռախոսին միացված կենցաղային բոլոր սարքերը:

«Ես հպարտ եմ, որ մենք նրան բռնեցինք 2 տարվա փոխարեն 2 շաբաթ հետո: Ամենը, ինչ մենք պետք է հիմա անենք, ոստիկանություն զանգահարելն է: Թող նրանք պարզեն»,- նշել է ռեալիթի շոուի անդամը:

Քորթնին պարզաբանել է, որ հիմա ավելի մանրակրկիտ կհետաքրքրվի այն մարդկանց մասին, որոնք իր տուն կմտնեն: «Մենք անչափ մեծ դաս ստացանք: Հիմա ոչ ոք չի կարողանա այստեղ հարցազրույցի գալ՝ առանց իր անունը, ազգանունը եւ բնակության հասցեն նշելու»,- աստղի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել