168.am-ը գրում է․

Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ եւ տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Spiegel-online գերմանական հրատարակությունը:

Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն, Պենտագոնը այդ մասին կարգադրել էր դեռ հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում զգուշանում են, որ Անկարան տրամադրվող տեղեկատվությունը քրդերի դեմ կօգտագործի Սիրիայի հյուսիս-արեւելքում: ԳԴՀ-ի զինվորական շրջաններում ԱՄՆ-ի քայլը որակել են «ապտակ» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Փաստորեն ԱՄՆ-ը, մասնագետների կարծիքով, ոչ պաշտոնապես Անկարային բացառել է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայից:

Ինչպես գրում է Spiegel-ը, Գերմանիայի զինված ուժերը, որոնք հետախուզական թռիչքներ են կատարում Սիրիայի եւ Իրաքի տարածքի վրա, Թուրքիայի նկատմամբ անվստահության պատճառով այլեւս կոալիցիային չեն տրամադրում Tornado ինքնաթիռներից արված կադրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել