Երկրի վրա ընկած տիեզերական օբյեկտների՝ Ֆրանսիայում խոշորագույն հավաքածուն կդրվի աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Փարիզում: Այդ մասին ասված է Lucien աճուրդների տան կայքում, որը հանդես է գալիս որպես վաճառքի կազմակերպիչ:

Առաջիկա աճուրդի գլխավոր ցուցանմուշը կդառնա Մոն Դյե երկնաքարը, որը կշռում է 364 կիլոգրամ: 19-րդ դարի վերջին երկրի վրա ընկած երկնաքարը ներկայում մեծությամբ երրորդն է, որը գտել են Ֆրանսիայի տարածքում: Փորձագետների գնահատումների համաձայն, այս տիեզերական օբյեկտի արժեքը կազմում է 80 հազարից մինչեւ 120 հազար եվրո:

Մյուս լոտը կդառնա 157 կիլոգրամ քաշով լուսնային երկնաքարի բեկորը, որը ֆերմերների կողմից 1968 թվականին հայտնաբերվել է Օբ հյուսիսարեւելյան դեպարտամենտում: Դրա գնահատման արժեքը կազմում է 30 հազարից մինչեւ 50 հազար եվրո:

Նաեւ աճուրդում կցուցադրվեն NASA-ի լուսանկարները, Le Parisien եւ France Soir թերթերի՝ Apollo 11-ի առաքելությանը նվիրված համարները, Լուսնի պատկերով ծրարներ: Աճուրդից առաջ բոլոր լոտերը երկու օր կցուցադրվեն «Դրուո» հյուրանոցում:

Ինչպես նշել են Lucien-ում, աճուրդները կդառնան այն միջոցառումների բաղկացուցիչ մասը, որոնք նվիրված են Լուսնի վրա մարդու իջնելու 50-ամյակին: Apollo 11 տիեզերանավի իջեցվող ապարատը Երկրի արբանյակի վրա վայրէջք է կատարել 1969 թվականի հուլիսի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել