ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայկական մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:

«Ազդարար»-ը հայկական առաջին պարբերականն է: Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին:

«Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը:

Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:

Տպագրվում էին նաև լուրեր Ռուսաստանից, օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի համար Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել