Ազգությամբ հնդիկ Սուջիթ Կումարը դեռևս մանկուց սկսեց բողոքել, որ ինչ-որ ցավեր ունի ստամոքսի շրջանում։ Այդ ցավերը սկսեցին ուժեղանալ, ու տղան գնալով սկսեց նմանվել գնդակի։
Ամեն ինչ սկսվեց, երբ Սուջիթը 7 տարեկան էր։ Նա զգաց, որ իր փորը սկսում է ուռչել, ու ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու։ Փոքր տղան դիմեց իր ծնողներին ու ասաց, որ ստամոքսի շրջանում սուր ցավեր է ունենում, որից հետո նրա փորը վերածվում է իսկական գնդակի։
Ծնողներն անմիջապես բժշկի դիմեցին։ Փոքր տղան անցավ հարյուրավոր հետազոտություններ, բայց այդպես էլ ոչ մի բժիշկ չկարողացավ բացատրել, թե ինչու է տղան գնալով վերածվում գնդակի։ Ամեն տարի տղայի վիճակը գնալով ավելի էր բարդանում։

Սուջիթն արդեն 19 տարեկան է, բայց նրա փորը շարունակում է մեծանալ։ Դրա հետևանքով նրա մաշկը ձգվում է, ու նա անասելի ցավեր է ունենում։ Բժիշկները միայն ժամանակավոր են կարողանում մեղմացնել երիտասարդի տանջանքները՝ նրան համապատասխան ցավազրկողներ ներարկելով, բայց երիտասարդ Սուջիթի տանջանքները դրանից չեն վերանում, ու նա շարունակում է տառապել։
Ըստ բժիշկների՝ նրա մոտ դեռևս բժշկությանն անհայտ հիվանդություն է կամ գենետիկ մուտացիա, որն էլ առաջ է բերում այդպիսի երևույթներ։ Գնալով գնդակի վերածվող տղայի պատմությունը ցնցել է բժշկական ամբողջ պրակտիկան։ Չնայած նրան, որ հիվանդության հետևանքներն ակնհայտ են յուրաքանչյուր բժշկի համար, բայց միևնույն է, դրա պատճառները շարունակում են անհայտ մնալ։
Սուջիթը նշում է, որ դեռևս փոքր տարիքից իր հասակակիցները միշտ ծաղրել են իրեն։ Նա չի կարողացել նորմալ բակ դուրս գալ ու խաղալ, բայց հիմա նա գտել է այն միջավայրը, որտեղ իրեն հարգում են ու հավասարի պես են վերաբերվում։ Սուջիթն աշխատում է ավտոսպասարկման կենտրոնում։ Նա ավտոմեխանիկ է։ Նա նշում է, որ իր աշխատավայրում իրեն լրիվ հարմարավետ է զգում, ու չնայած մարմինը երբեմն խանգարում է ավելի արագ աշխատելուն, բայց նա սիրում է իր աշխատանքն ու իր կոլեգաներին։



