Երբ տղամարդիկ փորձում են հասկանալ կանանց մտքերը

Տղամարդու ուղեղն ընդունակ չէ հասկանալ կանանց զգացմունքներն այնպես, ինչպես տղամարդկանցը։ Այս կարծիքին են հանգել Գերմանիայի Բոխում քաղաքի LWL համալսարանական հիվանդանոցի գերմանացի գիտնականներն իրենց անցկացրած հետազոտության արդյունքում:

Բանն այն է, որ նրանք 22 երիտասարդ տղամարդկանց թեստ են առաջարկել. ցուցադրել են 36 նկար, որոնցում պատկերված են եղել տղամարդու և կանացի աչքեր: Նրանք, սակայն, չեն տեղեկացրել, թե որ աչքը որ սեռին է պատկանում։ Այնուհետև գիտնականներն առաջարկել են ընտրել յուրաքանչյուր աչքին բնորոշ որևէ բառ, որը կնկարագրի այս կամ այն հույզը, օրինակ՝ «վախ», «անհանգստություն»,-փոխանցում է erkusov.am-ը:

Արդյունքում տղամարդիկ ավելի լավ են բնորոշել այն հույզերը, որոնք արտահայտել են հենց տղամարդկանց աչքերը։ Նրանք դժվարությամբ են կողմոնորշվել կանանց աչքերի արտահայտած հույզերը նկարագրելիս։

Գիտնականները բացատրում են. ինչպես ցույց է տվել ուղեղի սքանավորումը, դա պայմանավորված է ուղեղային զգայական կենտրոնով, որը պատասխանատու է նախկինում ունեցած սեփական ապրումներն այլ մարդկանց զգացմունքների հետ համեմատելու ունակության և դրա հիման վրա ուրիշի հոգեբանական վիճակը որոշելու համար։ Հաղորդում է meddaily.ru -ն: Ոչ միայն զգացմունքները, այլև կանանց մտքերը շատ տղամարդկանց համար դժվար է հասկանալը: Ժեստերը, միմիկան շատ բան են հուշում մարդու բնավորության մասին, բայց հաճախ տղամարդիկ չեն կարողանում գուշակել, թե ինչ է ուզում կինը, ինչն այնքան անհրաժեշտ է սիրո ներդաշնակության համար: Այնուամենայիվ, կան քայլեր, որոնք, տղամարդկանց խոսքով, մատնում են կնոջ մտադրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել