Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է 2016 թվականին զինված կողոպուտի զոհ դարձել, որի արդյունքում նրանից 10 միլիոն դոլարի թանկարժեք իրեր են գողացել, հաղորդում է The Daily Mail-ը:
Քարդաշյանի խոսքերով՝ նրա հյուրանոցային համար են կողոպտիչներ են ներխուժել, որոնք պահանջել են իրենց հանձնել 20 կարատանի ադամանդով մատանին և այլ զարդեր:
Քարդաշյանը պատմել է, որ նրանք իր բերանն ու աչքերը կապել են սկոտչով: Նրա խոսքերով՝ դա իր կյանքի ամենասարսափելի պահն է դարձել:
«Նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան էի վախեցել»,- պատմել է Քարդաշյանը:
Աստղը նշել է, որ առանց դիմադրելու կողոպտիչներին է տվել մատանին և մյուս զարդերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել