Անհասկանալի իրարանցում է սկսվել քաղաքական ոլորտում՝ միմյանց մեղադրում են իրար դեմ պատվերների մեջ, սպառնում են ճշմարտությունը բացահայտել, հերքում են, բայց հետո իրենց հերքումն է հերքվում խայտառակ ձևով... Եվ այս ամենը տեղի է ունենում կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձանց շուրջ, ուստի զարմանալի չի, որ մարդիկ արտագաղթում են, քանզի եթե պատասխանատու այրերը զբաղված են կռիվ-կռիվ խաղալով, ապա հասարակությունն էլ արդեն այս անիմաստ մթնոլորտից հոգնած ստիպված է այնպիսի վայր գտնել բնակության համար, որտեղ պատասխանատուները ժամանակ են գտնում նաև երկրի հարցերով զբաղվելու համար... Ի՞նչ իմաստ ունի ցերեկը ենթատեքստերով միմյանց «դանակահարել», եթե երեկոյան բոլորդ մի սեղանի շուրջ նստած կնունք, ծնունդ կամ հարսանիք եք շնորհավորելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/491211960948979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել