Ֆոսֆորը Երկիր մոլորակի բոլոր բույսերի և կենդանիների, այդ թվում՝ մարդկանց համար կարևորագույն հանքային նյութերից մեկն է։ Այն հիմնական ռեսուրս է, որը ԴՆԹ-ի կառուցողական նյութն է, որը կենդանի բջիջներին թույլ է տալիս էներգիա արտանետել, իսկ երբ այն արդյունահանվում է ֆոսֆորի հանքավայրերից, օգտագործվում է գյուղատնտեսական արտադրանքների ստեղծման մեջ։

Խնդիրն այն է, որ ֆոսֆորը վերականգնվող նյութ չէ, և ներկայումս այն չունի հայտնի փոխարինիչներ։ Միայն վերջին 50 տարում ֆոսֆորից պարարտանյութերի քանակն աճել է 5 անգամով, իսկ աճող բնակչության պայմաններում սպասվում է, որ 2050թ. ֆոսֆորի պահանջարկը կկրկնապատկվի։

Ներկայիս օգտագործման մակարդակի պայմաններում որոշ գիտնականներ ենթադրում են, որ մենք կսպառենք ֆոսֆորի՝ մեզ հայտնի պաշարները ընդամենը 80 տարուց։ Առավել պահպանողական գնահատակնների համաձայն՝ ֆոսֆորի պաշարները մոլորակում կզրոյանան 400 տարի անց։ Ամեն դեպքում, մեզ միջին հաշվարկներով 40 տարի է տրված՝ այս անխուսափելի խնդրին լուծում տալու համար, այլապես մոլորակի ճակատագիրը լավ չի լինի։

Գիտնականները լուծումը տեսնում են ֆոսֆատի կրկնակի օգտագործման մեջ՝ փակ շղթայով վերամշակման համակարգեր ստեղծելու եղանակով։ Հետազոտության հեղինակները համաշխարհային իշխանություններին հորդորում են մասնագետներ պատրաստել, որոնք կզբաղվեն տվյալ խնդրով։

«Պատաստվող մասնագետները պետք է ոչ թե պարզապես ֆոսֆորի մասնագետներ լինեն, այլ «համակարգային մտածողներ», որոնք կկարողանան հիմնարար լուծումներ տալ ֆոսֆորի պաշարների հետ կապված բոլոր խնդիրներին»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ էկոլոգ Կասպեր Ռեյտցելը։ Հետազոտությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից 40 փորձագետներ ու մասնագետներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել