Հյուսիսային Կորեայի լեզուն չեմ հասկանում, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ քարոզչական այս պաստառը հետևյալ բովանդակությունն ունի. հյուսիսկորեական ժողովրդի առաջնորդին նայողների ձեռքում նրա հեղինակած «Հյուսիսային Կորեայի հակառակ կողմը» գիրքն է, իսկ ներքևում ոսկեղենիկ կորեականով գրված է․ «Հյուսիսային Կորեան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։

Ներքին ձայնս էլ իր հերթին հուշում է, որ այս քարոզչական պաստառի համար հյուսիսկորեական բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել՝ կորեացի պողոսների հիացական մայոցների ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել