Երեկ, երբ տեսա Ամենայն Հայոց կաթողիկոսի և «ամենայն հայոց տիկնոջ» հանդիպման նկարը, հիշեցի մի դեպք, որը դեռ այն ժամանակ ինձ վրա շատ մեծ տպավորություն էր թողել։ 2016թ. Եվրամիության ԱԳ գլխավոր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մագերինին երբ որ ժամանել էր Իրանի ԻՀ, նրան ինքնաթիռում գլխաշոր էին տվել, քանի որ այդ երկրում կինն իրավունք չունի առանց գլխաշորի դուրս գալու մարդամեջ։ Հասկանո՞ւմ եք, ԵՄ-ի ԼԳԲՏ քարոզող պոռնիկանոցը, որն ատելությամբ է լցված դեպի այդ երկրի օրենքները, ի ցույց աշխարհի հարգել է Իրանի ԻՀ օրենքները և կապել գլխաշոր։

Քիմ Քարդաշյանը, որին հասարակությունը գիտի որպես ճանաչված եսիմինչ աստղ, մտնում է ՀԱ Սուրբ եկեղեցի գլխաշորով՝ հասկանալով, որ պետք է հարգի ՀԱ Սուրբ եկեղեցին և նրա օրենքները։ Ամբողջ աշխարհի հասարակ մարդիկ գիտեն, որ երբ հանդիպում են հոգևորականի կամ հոգևոր առաջնորդի հետ, հարգելով նրա բարձր ստատուսը, հագնվում են հատուկ պրոտոկոլով։

Հիմա ասածս ի՞նչ է․ այդ ինչքա՞ն պետք է ատելությամբ լցված լինես դեպի ՀԱ Սուրբ եկեղեցին, որ նման անհարգալից, ցինիկ վերաբերմունք ցուցաբերես նրա հոգևոր առաջնորդի և հոգևոր հայրերի նկատմամբ։

Հ.Գ. Ասեմ, որ նկարի բովանդակությունն էլ էր ԱՄՆ և ԵՄ դեսպանների կողմից հրահանգված, որպեսզի հարված հասցնեն մեր ՀԱ Սուրբ եկեղեցուն և նրա ամբողջ հոգևորականությանը։ Ժողովու՛րդ, սթափվե՛ք, սրանք հայի տեսակն ատող աղանդավորներ են, կկործանեն երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել