Բանակի մասին գրելը մեր որոշ լրագրողներին հակացուցված ա, որովհետև մեկ-մեկ կմնան, կմնան ու նենց ապուշություն դուրս կտան, որ մարդ շիվարած կմնա: Ծանոթացնում եմ նման մի շեդևռի հետ.
«ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թևքերը ծալել: Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին:
Ինչպես հայտնի է, և ՀՀ, և ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, և ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում: Իսկ թևքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթև համազգեստի մեջ, և ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է: Եղել են նաև զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք, սակայն, պատժվել են հրամանատարական կազմի կողմից:
Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ»:
Կետ առ կետ ցույց տամ էս հոդվածում առկա հիմարությունները.
1. «...Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին..»
Էս հիմարությունը գրած լրագրողը վերարկուով, ձմեռային գլխարկով ու բրդյա ներդիրով տաբատներով զինվո՞ր է տեսել, որ ձմեռային համազգեստի անուն է տալիս:
2. «Ո՞ւմ ա հայտնի, ի՞նչ ա հայտնի, որտեղի՞ց ա հայտնի...»
Բռնես ու էս փառահեղ միտքը լույս աշխարհ երկնած մտքի գիգանտին բացատրես, որ ձմեռային ու ամառային համազգեստ ասվածի տարբերությունը նրանում է, որ ձմռանը հագնում են նաև վերարկու՝ բուշլատ, տաք ներդիրով տաբատ՝ վատնիկ, ու ձմեռային գլխարկ՝ ուշանկա: Ամառային համազգեստի պարագայում հագնում ես սովորական տաբատ, ամառային գլխարկ, իսկ վերնաշապիկը՝ կիտելը, նույնն է, ինչ ձմռանը:
Ամոթ է, չի կարելի չեղած տեղից ինչ-որ բաներ փորձել մոգոնել: Ինձ համար ևս մի քիչ անհասկանալի է, թե ինչո՞ւ է Մոսին՝ Մովսես Հակոբյանը, նման բան որոշել, եթե իհարկե նման բան որոշել է, բայց նման անպատասխանատու հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկել է պետք... թե բա «ինչպես հայտնի է, հանդերձանք չունեն»...