Tert.am-ը գրում է.

Վստահեցնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բյուջեի հաշվին անտեղի ծախսեր, շռայլություններ չի կատարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ Նիկոլ Փաշինյանը ճոխություններ է թույլ տալիս իրեն. պետական բյուջեից 1 մլն դոլար է ծախսում իր ու իր ընտանիքին նոր ավտոմեքենա գնելու համար, 2 մլն դոլար է ծախսում կառավարական իր առանձնատունը վերանորոգելու և ևս 350 հազար դոլար՝ անձնական չարթերով ԱՄՆ մեկնելու համար:

«Ես այդ բակ (կառավարական առանձնատուն – Tert.am) գնում եմ, այնտեղ ամբողջ այդ տարածքի համար ասֆալտապատում է իրականացվում, այնտեղ հին շենք կա, դա է վերանորոգվում: Բայց 2 մլն դոլար թիվը որտեղի՞ց եք վերցրել, որևէ տեղ պաշտոնապես հրապարկվե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանի առանձնատան համար այդքան գումար է ծախսվել: Մեկ մլն դոլար մեքենայի համա՞ր. սա էլ կասկածելի թիվ է, մեր աղբյուրների պնդմամբ, բայց չեմ ճշտել, խոսում են, որ դա դեռևս Սերժ Սարգսյանի օրոք նախօրոք պատվիրված էր: Նորից ասեմ՝ ստույգ, վերջնական տվյալ չեմ փոխանցում ձեզ, բայց ասում եմ, որ այդպիսի խոսակցություն կա՝ Սերժ Սարգսյանի օրոք պատվիրված էր, գումարը փոխանցած էր, հիմա ի՞նչ աներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ թվերն ուռճացված են»,- նշեց նա:

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ԱՄՆ ուղևորության ժամանակ մասնավոր չվերթի համար 350 հազար դոլար վճարել են, քանի որ Նիկոլ Փաշինյանը պետք է հասցներ և՛ Անկախության միջոցառումներին մասնակցել, և՛ ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումներից չուշանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել